«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը։
26-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է «սերուցքայինների» հետ և իսպանական ակումբը մտադիր չէ երկարաձգել այն և ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին։
Պատճառը Ասենսիոյի՝ աշխատավարձի բարձրացման պահանջն է։ «Ռեալը» ՉԼ-ի եռակի հաղթողի տրանսֆերից ցանկանում է 34 մլն եվրո վաստակել։
Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։