Գաղտնիք չէ, որ Իսպանիայի նախկին փոխնախագահ Մարիանո Ռախոյը սպորտի մեծ սիրահար է՝ մասնավորապես ֆուտբոլի, և նա խոսել է Մադրիդի «Ռեալի» ապագայի և Լեո Մեսսիի մասին։
Մեսսին Լա Լիգայի նախորդ տուրում անհատական գործողությունների շնորհիվ հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Ատլետիկո Մադրիդի» դեմ անչափ կարևոր խաղում։
«Ռեալի» ապագան կախված է այն բանից, թե կգնա՞ Մեսսին Ավստրալիա, թե ոչ։ Ես սիրում եմ բոլոր սպորտաձևերը, և սիրում եմ կարդալ MARCA պարբերականը». ասել է Ռախոյը։
Նախկին փոխնախագահը խոսել է նաև 2012-ին Իսպանիայի և Լեհաստանի հավաքականների միջև հանդիպմանը ներկա չգտնվելու մասին։
«Ես գիտեի, որ ինձ քննադատելու էին, և ինձ համար ավելի նպատակահարմար էր մնալ տանը և խաղին հետևել հեռուստացույցով։ Այնուամենայնիվ ես իմ խոսքը փոխանցեցի Լեհաստանի նախկին փոխնախագահին։ Եղան նաև մի քանի անհարգալից մեկնաբանություններ, որոնց աղբյուրը Հոլանդիան էր». ասել է Ռախոյը։