«Ռեալին» առաջարկել են գնել «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերային իրավունքները։
Մադրիդյան ակումբը շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքն այն դեպքում, եթե Մարկո Ասենսիոն ու Բորխա Մայորալը հեռանան թիմից։
«Ռեալը» հուսալի ու էժան տարբերակ է փնտրում հարձակման գիծն ուժեղացնելու համար։
El Larguero-ի հաղորդմամբ՝ «Ռեալին» առաջարկել են գնել Ջեկոյին, սակայն մադրիդյան ակումբը հրաժարվել է այդ տարբերակից՝ հարձակվողի տարիքի պատճառով. մարտ ամսին բոսնիացին 36 տարեկան կդառնա։
2021/22 մրցաշրջանում հարձակվողը «Ինտերի» կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։