Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն գիտի՝ ինչ ասել է ծանր մանկություն։
Բրազիլացին դարձել է Save The Children բարեգործական կազմակերպության նոր պատվիրակը։
«Ես շատ ծանր մանկություն եմ ունեցել, այդ պատճառով էլ ինձ համար մեծ պատիվ է օգնել և ես գիտեմ՝ որքան կարևոր է դա։ Save The Children-ը գիտի՝ որ կարող է հույսեր կապել ինձ հետ»,- ասել է բրազիլացին։
Ֆուտբոլիստը գլխավոր տնօրենի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության մանկատներից մեկը և ծանոթացել 119 երեխաների հետ՝ 72 ընտանիքից, որոնց ֆոնդը օգնություն է ցուցաբերում։
Կազեմիրոյի հարազատ հայրը թողել է մորն ու նրան՝ երբ նա ընդամենը 3 տարեկան էր։ Հարցազրույցներից մեկում բրազիլացին ասել է, որ երբեմն ստիպված է եղել գիշերել փողոցում, իսկ առաջին սենյակը նա ստացել է, երբ «Սան Պաուլուի» ակադեմիայում է հայտնվել։