Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Ուելսցի ֆուտբոլիստի ծառայություններով «Ռոման» է հետաքրքրված՝ հաղորդում է Calciomercato-ն։
Հարկ է նշել, որ Բեյլը ներկայումս «Ռոման» գլխավոր Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու փորձ ունի։ Մարզչի ու ֆուտբոլիստի ճանապարհները խաչվել են «Տոտենհեմում»՝ 2020/21 մրցաշրջանում. Գարեթը «խթանների» կազմում հանդես է եկել վարձավճարով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բեյլը հայտնել էր «Ռեալը» լքելու մասին։