Մադրիդի «Ռեալը» պաշտպան Սերխիո Ռամոսին 1+1 ֆորմատով պայմանագիր է առաջարկում, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկում՝ 16.8 մլն եվրո աշխատավարձով։
Ռամոսն «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2005 թվականից։