AS-ի հաղորդմամբ՝ Սերժ Գնաբրին պատրաստ է «Ռեալ» տեղափոխվել։ «Սերուցքայինները» ակտիվորեն հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին։
Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Վերջերս նա հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել։
Այսպիսով, «Բավարիան» ստիպված կլինի վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը՝ նրան անվճար չկորցնելու համար։2021/22 մրցաշրջանում Գնաբրին 17 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բավարիայի» 45 խաղում։