Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրիի ծառայություններով։
Իսպանիայի չեմպիոնը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ ֆուտբոլիստի ու մյունխենյան ակումբի միջև բանակցությունները փակուղի են մտել։
Bild-ի հաղորդմամբ՝ 26-ամյա գերմանացին դժգոհ է, որ ակումբի հետ բանակցությունները ձգձվում են, իսկ իր ակումբակիցներ Լեոն Գորեցկան ու Ջոշուա Կիմիխն արդեն նոր պայմանագրեր են կնքել։ Գերմանացու ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանում Գնաբրին բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում դարձել է 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։