Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի սպասելիքներից։ Վճռորոշ խաղում «Ռեալը» մայիսի 29-ին կմրցի «Լիվերպուլի» հետ։
«Ութ տարի առաջ ես Չեմպիոնների լիգայում առաջին եզրափակիչին էի մասնակցում։ Այդ ժամանակ ես չհաղթեցի, բայց հույս ունեմ վաղը հաղթել։
«Լիվերպուլը» «Ռեալի» հետ խաղացել է եզրափակիչում 2018 թվականին, սակայն հիմա ամեն բան այլ է։
Մենք գիտենք, որ երբ «Ռեալը» հասնում է եզրափակիչ՝ հաղթում է։ Հիմա ես ճիշտ կողմում եմ»,- ասել է մադրիդցիների դարպասապահը։