• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Յովիչը վարձակալությամբ կարող է այլ ակումբ տեղափոխվել

Լուրեր

Յովիչը վարձակալությամբ կարող է այլ ակումբ տեղափոխվել
14.08.2021
2316 0

Expreso սերբական պորտալը հայտնում է, որ Լուկա Յովիչը կարող է այս ամառ տեղափոխվել «Ինտեր»։

Աղբյուրը հայտնում է, որ Յովիչը չի կարողացել տպավորել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ու հազիվ թե մշտական խաղաժամանակ ստանա։ Այդ է պատճառը, որ նա գերադասում է կարիերան այլ ակումբում շարունակել։

Ֆուտբոլիստը գերադասում է «Ինտերին», սակայն դեռ հայտնի չէ, թե «Ռեալը» որքան գումար կպահանջի հարձակվողի տրանսֆերի դիմաց և թե արդյոք ակումբները կկարողանան պայմանավորվել տրանսֆերի հարցում։