Marca-ի հաղորդմամբ՝ Մարսելոն կարող է ավարտել մարզական կարիերան, քանի որ ստացել է առաջարկներ, որոնք չեն բավարարում իրեն։
Այս ամառ «Ռեալի» լեգենդը ազատ գործակալ դարձավ, քանի որ «արքայական» ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր։
Կա հավանականություն, որ նա կվերադառնա «Ռեալի» համակարգ և ադմինիստրատիվ պաշտոն կզբաղեցնի, եթե որոշի ավարտել կարիերան։
34 տարեկանում կարիերան ավարտելը վաղ է թվում Մարսելոյի նման ֆուտբոլիստի համար՝ հաշվի առնելով, որ Բենզեման (34) ու Մոդրիչը (36) դեռ «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստներ են։