Լուրեր

Լունինը ցանկանում է լքել «Ռեալը»
14.10.2021
2957 0

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է լքել թիմը, հաղորդում է Fichajes-ը։

Նա դժգոհ է մադրիդյան ակումբում ստացած ոչ բավարար խաղային պրակտիկայից։ Ավելի վաղ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ ուկրաինացի դարպասապահն արժանի է, որ խաղաժամանակ ստանա։

Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին՝ «Զարյային»։ Տրանսֆերի արժեքը 8.5 մլն եվրո է կազմել։ Նա «Արքայական» ակումբի հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր ունի։

Ավելի վաղ Լունինը վարձավճարով հանդես է եկել «Օվյեդոյում», «Վալյադոլիդում» ու «Լեգանեսում»

Օգոստոսի վերջին Լունինը վարակվեց կորոնավիրուսով։ Ընթացիկ մրցաշրջանում նա խաղադաշտում ոչ մի րոպե չի անցկացրել։