• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կամավինգա․ «Սա նրա կարիերայի շարունակության տրամաբանական տարբերակն էր»

Լուրեր

Կամավինգա․ «Սա նրա կարիերայի շարունակության տրամաբանական տարբերակն էր»
09.06.2024
1933 0

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան մեկնաբանել է Կիլիան Մբապեի տեղափոխությունը մադրիդյան ակումբ։

«Սա նրա կարիերայի շարունակության տրամաբանական տարբերակն էր։ «Ռեալն» այն ակումբն է, որը նրան պետք էր ՊՍԺ–ից հետո»,– Կամավինգայի խոսքը մեջբերում է Telefoot–ը։

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին մադրիդյան ակումբը հայտարարել էր Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։