Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի հարձակվող Մարկո Ասենսիոյի հետ՝ հաղորդում է լրագրող Էքրեմ Կոնուրը։
Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը մտադիր է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2026 թվականը։
26-ամյա Ասենսիոն մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 42 խաղում նա 12 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Ասենսիոյի ու «Ռեալի» միջև կնքված պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Transfermarkt-ը 40 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։