Կազեմիրոն, Միլիտաոն ու Վալվերդեն բաց կթողնեն Լա լիգայի 4-րդ տուրում կայանալիք «Սելտայի» դեմ խաղը՝ հավաքական հրավիրելու պատճառով։
Բրազիլիան և Ուրուգվայը ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 9-ին կմրցեն միմյանց դեմ, իսկ «Ռեալը» սեպտեմբերի 11-ին հանդիպում ունի «Սելտայի» դեմ։
Նույն պատճառով «Սելտայից» հանդիպումը բաց կթողնի պերուացի Տապիան։