Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ Կարիմ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»։
«Բենզեման լավն է հիմա ու միշտ լավն է եղել՝ «Ռեալ» տեղափոխությունից ի վեր։ Կասկած չկա, որ նա կստանա «Ոսկե գնդակը»։
Նրանք այլևս չեն կարողանա այդ մրցանակը վերցնել նրանից։ Բենզեման կհաղթի «Ոսկե գնդակը», նա պետք է ավելի վաղ ստանար։ Ամբողջ աշխարհը գիտեր այդ մասին»,- ասել է «Ռեալի» նախագահը։
34-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 42 խաղում 42 գոլի հեղինակ է դարձել։