Լուրեր

Անչելոտին մտադիր չէ Իսկոյին դռան կողմը ցույց տալ
17.08.2021
3021 0
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը հայտարարել է, որ դեմ է Իսկոյի տրանսֆերի վաճառքին։

Նա գոհ է 29-ամյա իսպանացու կատարած աշխատանքից ու հույսեր է կապում նրա հետ, հաղորդում է Gazzeta dello Sport-ը։

Իսկոյի ու «Ռեալի» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ 2020/21 մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։