Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության չեմպիոն դառնալը։
«Առաջնությունը հաղթելը հիանալի է, բայց ավելի հիանալի է դա անել տանը՝ 4-0 հաշվով հաղթանակից հետո։
Ընդհանուր առմամբ, մենք կայունք էինք հանդես գալիս, բայց կլասիկոյում կրած պարտությունը մեզ արթնացրեց ու օգնեց վերջնական թափավազքը կատարել։
Կլասիկոն դարձավ առանցքային հանդիպում։ Ոմանք այն տոնում էին այնպես, կարծես տիտղոս են նվաճել և ասում էին, որ վերադարձել են»,- ասել է բելգիացին։