Կարիմ Բենզեման ասել է՝ ինչու է որոշել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում պանենկա ոճով իրացնել 11-մետրանոցը։
«Ռեալը» 11-մետրանոցի իրավունք էր վաստակել 82-րդ րոպեին՝ 4-2 հաշվի ժամանակ։ Բենզեման ավելի վաղ, Լա լիգայի շրջանակում «Օսասունայի» դեմ կայացած խաղում (3-1) 2 անգամ վրիպել էր նշակետից։
«Բոլոր դարպասապահները ուսումնասիրել էին իմ՝ 11-մետրանոց հարված իրացնելու ոճը, այնպես որ պետք էր ինչ-որ բան փոխել։ Իմ հարվածը շատ սառնասիրտ էր»,- ասել է «Ռեալի» հարձակվողը։