Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումից առաջ, «քաղաքաբնակների» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը կիսվել է խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք գիտենք, որ ոչ միայն այս մրցաշրջանում, այլ նաև նախորդ մրցաշրջաններում ու պատմությամբ՝ որքան լավն են նրանք այս մրցաշարում։
Նրանք գոլեր են խփել խաղերի վերջին րոպեներին, բայց մենք ֆուտբոլիստներ ունենք, որոնք մասնակցել են լարված հանդիպումների և գիտենք՝ ինչպես գլուխ հանել այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի։
Այն ինչ եղել է պատմականորեն՝ մեծ նշանակություն չունի։ Ամեն ինչ անցյալում է»,- ասել է բրազիլացի հարձակվողը։