«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 վիճակահանության մասին, որտեղ անգլիական ակումբին որպես մրցակից բաժին հասավ «Ռեալը»։ Հաղթող զույգը կմրցի կա՛մ «Պորտուի», կա՛մ «Չելսիի» հետ։
«Գրավիչ է։ Դժվար վիճակահանություն է, բայց ինձ համար դա խնդիր չէ։ Եթե նայես մյուս թիմերին, միտք կառաջանա. «Աստված իմ, բոլոր նրանք շատ ուժեղ են, ես անհամբերությամբ կսպասեմ խաղերին»։
Մենք «Ռեալի» հետ խաղացել ենք ընդամենը երկու տարի առաջ։ Դժվար գիշեր էր, այնպես որ հիանալի է նրանց հետ կրկին խաղալու շանս ստանալը»,- ասել է Կլոպը։