• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» առաջատարը կարող է կարիերան շարունակել Իտալիայում կամ Կատարում

Լուրեր

«Ռեալի» առաջատարը կարող է կարիերան շարունակել Իտալիայում կամ Կատարում
15.04.2022
5867 0

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ամռանը կարող է լքել ակումբը։ Ֆուտբոլիստի ծառայություններով «Յուվենտուսն» ու Կատարից անհայտ ակումբ է հետաքրքրված։

Լրագրող Սերխիո Սանթոսի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ երկու տարվա պայմանագիր են առաջարկում։

36-ամյա խորվաթի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն կողմերը շուտով բանակցություններ կսկսեն՝ համագործակցությունը շարունակելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը 37 խաղում դարձել է 3 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։