Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 22 մլն եվրոյի դիմաց հրաժարվել թիմի հարձակվող Բրահիմ Դիասից, հաղորդում է Calciomercato-ն։
Այս պահին 22-ամյա իսպանացին վարձավճարով հանդես է գալիս «Միլանի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Դիասը Ա Սերիայում անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալի» հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։