«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կհեռանա թիմից հունվարին: Այս մասին տեղեկացնում է todofichajes.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջնական որոշում է կայացրել՝ ակումբի ղեկավարությանը տեղյակ պահելով, որ այլևս հույսեր չի կապում սերբ խաղացողի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ Յովիչի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Fanat, Realmadrid.am