«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Վինիսիուս Ժունիորին։
Այս պահին մադրիդյան ակումբը պայմանագիր է պատրաստում, իսկ բանակցությունները կանցկացվեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Վինիսիուսի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ բրազիլացին Կիլիան Մբապեի հետ համատեղ հանդես գա։
21-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում անցկացրած 38 խաղում դարձել է 17 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։