• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Գործակալ. «Բեյլը պիտի տեղափոխվեր այնտեղ, որտեղ ցանկանում էր լինել»

Լուրեր

Գործակալ. «Բեյլը պիտի տեղափոխվեր այնտեղ, որտեղ ցանկանում էր լինել»
09.10.2020
1791 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը Sky Sports-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչու է ուելսցին վարձակալությամբ Լոնդոնի «Տոտենհեմ» վերադարձել:

«Կարևորագույնն այն է, որ Բեյլը նորից ժպտում է: Նա սիրում է «Տոտենհեմն» ու վայելում է կյանքը: Նա պիտի տեղափոխվեր այնտեղ, որտեղ ցանկանում էր լինել: Երբեք էլ փողը խնդիր չի եղել»,- ասել է Բարնետը:

Բեյլի գործակալը բացահայտել է նաև, որ ուելսցու տրանսֆերի համար տարբեր առաջարկներ են եղել, սակայն «Տոտենհեմը» «ճիշտ տարբերակներից էր»:

«Մենք որոշ առաջարկներ ունեինք, սակայն դրանք լավը չէին Բեյլի համար: Երբ «Տոտենհեմը» հայտնվեց, մենք հասկացանք, որ դա է ճիշտ տարբերակը: Վերջին ժամանակահատվածում նա բարդ դրության մեջ է եղել, իսկ հիմա ամեն ինչ անում է, որ երջանկանա, ու նա արժանի է երջանիկ լինելուն»,- ասել է Բեյլի գործակալը:

Fenomeno, Realmadrid.am