«Վիլյառեալի» եզրային կիսապաշտպան Յերեմի Պինոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
19-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով «Ռեալը», «Արսենալն» ու «Լիվերպուլն» են հետաքրքրված, հաղորդում է El Desmarque-ն։
Ըստ աղբյուրի՝ «Վիլյառեալը» 80 մլն եվրո է պահանջում իր երիտասարդ աստղի համար, որը պայմանագրում որպես հրաժարագին է գրանցված։ Թոփ ակումբները պատրաստ են այդքան վճարել։
Transfermakt-ը 30 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։ Պինոն Պրիմերայի 26 խաղում 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։