«Ռեալում» չափազանց մեծ հույսեր չեն կապում այն մտքի հետ, որ ապրիլին կվերսկսվեն համերգներն ու այլ միջոցառումները «Սանտիագո Բեռնաբեուում», ինչպես նախապես նախատեսված էր, հաղորդում է Relevo–ն։
«Սերուցքայինների» բացասական տրամադրվածությունը պայմանավորված է Մադրիդ քաղաքի՝ աղմուկի պաշտպանության կանոնակարգով, որը սահմանում է, որ մինչև 23:00-ն թույլատրելի աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի 55 դեցիբելը, իսկ 23:00-ից հետո՝ 45 դեցիբելը։
«Ռեալում» անհնարին են համարում աղմուկի մակարդակը 55 դեցիբելի սահմանում պահելը, իսկ «Բեռնաբեուին» հարակից տարածքի բնակիչների դժգոհությունը միայն բարդացնում է իրավիճակը։
Ամեն դեպքում, չնայած ակումբում շատ մեծ լավատեսություն չկա այս հարցում, ղեկավարությունը շարունակում է փնտրել խնդրի լուծման տարբերակներ։