Մադրիդի «Ռեալի» ավագ Մարսելոն լրջորեն մտածում է 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները մեխից կախելու մասին։
Այս մրցաշրջանում բրազիլացին գրեթե չի խաղում Մադրիդի «Ռեալի» կազմում և մրցաշրջանի առաջին կեսում ընդամենը 5 խաղի է մասնակցել։
33-ամյա ֆուտբոլիստը «արքայական» ակումբում անցկացրած ամբողջ կարիերայի ընթացքում 22 տիտղոս է նվաճել։
Հաղորդվում է նաև, որ Մադրիդում դիտարկում են բրազիլացուն ադմինիստրատիվ որևէ պաշտոնի նշանակելու տարբերակը։