«Ռեալը» թիմի ավագ Սերխիո Ռամոսին երկու տարվա պայմանագիր կառաջարկի, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով, «արքայական» ակումբի ղեկավարությունը գերադասում է 30 տարեկանից բարձր անձանց մեկ տարուց ավել պայմանագիր չառաջարկել, սակայն 34-ամյա պաշտպանը բացառություն է։
Իսպանացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2020/21 մրցաշրջանի հունիսին։