Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալի» դեմ պատասխան խաղին։
ՊՍԺ-ի հարձակվողը խաղից 2 օր առաջ վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։
Ֆուտբոլիստը բուժզննում է անցել։ Նրա մոտ հեմատոմա է հայտնաբերվել, որի բուժման ուղղությամբ աշխատում է ակումբի բուժանձնակազմը։
«Ռեալ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 9-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։