Diario AS-ի հաղորդմամբ՝ Էրլինգ Հալանդը հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ, բայց հարձակվողը ցանկանում է, որ տրանսֆերը կայանա ոչ թե այս ամառ, այլ 2023 թվականին։
Հարձակվողին կապում էին մի քանի թոփ ակումբ տեղափոխության հետ, բայց, կարծես թե, «Ռեալն» ավելի շահեկան դիրքերում է։
Ամռանը Հալանդի հրաժարագինը մոտ 75 մլն եվրո կկազմի, ինչը խնդիր չէ «Ռեալի» համար։
«Սերուցքայինները» նաև Կիլիան Մբապեի տրանսֆերի համար են պայքարում, չնայած ՊՍԺ-ն գործադրում է ողջ ուժերը՝ նրան թիմում պահելու համար։