«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը «Ռեալի» համար պահեստային տարբերակ է, եթե չհաջողվի թիմ հրավիրել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին՝ հաղորդում է Football Espana-ն։
23-ամյա Օսիմհենը նեապոլյան ակումբի ֆուտբոլիստ է դարձել տեղափոխվելով «Լիլից»՝ 75 մլն եվրոյի դիմաց։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում նիգերացի հարձակվողը դարձել է 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև Եվրոպա լիգայում անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
21-ամյա Հալանդը «Բորուսիայի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականի հունվարին՝ տեղափոխվելով «Զալցբուրգից»՝ 20 մլն եվրոյի դիմաց։