«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով «Չելսին» ու «Բարսելոնան» են հետաքրքրված։ Կունդեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ հրաժարագինը 80 մլն եվրո է կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 1 գոլի ու 1 արյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 60 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։