«Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով Մադրիդի «Ռեալն» է հետաքրքրված՝ հաղորդում է Calciomercato-ն։
Ֆոյտը 2021 թվականից է հանդես գալիս «Վիլյառեալի» հիմնական թիմի կազմում, որտեղ տեղափոխվել է «Տոտենհեմից»՝ 15 մլն եվրոյի դիմաց։
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Ֆոյտը մասնակցել է 17 խաղի, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։