ՊՍԺ-ն առաջվա պես ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին համոզում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
Ամռանը 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը լրանում է և նա դառնում է ազատ գործակալ։ «Լիլի» դեմ խաղից հետո (5-1), նախօրեին, նա հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։
ՊՍԺ-ի ներկայացուցիչները շարունակում են բանակցություններ վարել հարձակվողի ու նրա շրջապատի հետ։
Ակումբում կարծում են, որ Մբապեին կարելի է համոզել։ Նա կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե համաձայնվի գործարքին։
Ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի հիմնական թեկնածուն «Ռեալն» է։ «Արքայական» ակումբը պատրաստ է ռեկորդային՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ վճարել։