«Ռեալի» ավագ Մարսելոյին կրկին կապում են «Յուվենտուս» տեղափոխության հետ։
Մրցաշրջանի ավարտից հետո բրազիլացու պայմանագրի ժամկետն ավարտվում է և նա, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։
Նրան չեն առաջարկել նոր պայմանագիր, ինչը վառ ապացույց է, որ «Ռեալը» նոր մրցաշրջանը կսկսի առանց բրազիլացու։
«Յուվենտուսն» ավելի վաղ արդեն կապ է հաստատել Մարսելոյի հետ և Tuttomercatoweb-ի հաղորդմամբ, իտալական ակումբը վերականգնել է Չեմպիոնների լիգայի բազմակի հաղթողի նկատմամբ։
Մարսելոն Թուրին կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով ու իտալացիներն արդեն կարող են նախնական պայմանագիր կնքել։