Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
AS-ի հաղորդմամբ՝ բրազիլացու ծառայություններով «Չելսին» է հետաքրքրված։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին ու «կապույտների» ղեկավարությունն ամռանը կփորձի դա անել։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը միտված է «Ռեալում» մնալուն։ Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն Լա լիգայի 21 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։