Նեյմարն ու Սերխիո Ռամոսը կարող են բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք խաղը։ Մաուրիսիո Պոչետինոն կասկածի տակ է դրել նրանց խաղադաշտում հայտնվելը։
«Խնդիրն այն է, որ ֆուտբոլիստի վնասվածք ստանալու դեպքում ամեն բան կախված է իրադարձությունների ընթացքից։ Պետք է հետևել վերականգնողական գործընթացին և մինչև այդ դժվար է, որևէ հստակ բան ասելը»,- նշել է Պոչետինոն՝ երբ Ռամոսի վերաբերյալ հարց են տվել։
Նեյմարը, իր հերթին, վերականգնողական գործընթացի եզրափակիչ փուլում է, բայց Պոչետինոն նախընտրում է չշտապել։
«Չգիտեմ՝ արդյոք Նեյմարը կմասնակցի «Ռեալի» դեմ խաղին։ Նա սկսել է վազել, տեսնենք՝ ինչ կասի բուժանձնակազմը։ Վաղը մենք ավելի շատ ինֆորմացված կլինենք»։