Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է Կիլիան Մբապեի խաղից, հաղորդում է Relevo–ն։
«Արքայական ակումբի» նախագահը անհանգստացած է, որ ֆրանսիացին չի արդարացնում սպասելիքները։ Պերեսը հույս ուներ, որ հարձակվողը կդառնա առաջատար ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25–ամյա ֆրանսիացին ակումբի կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։