Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է այն մասին, թե արդյոք կցանկանար նվաճել «Ոսկե գնդակը»։
«Ինձ համար Չեմպիոնների լիգան գլխավոր մրցաշարն է, որտեղ ճնշումը բավականին մեծ է։ Կարծում եմ, որ հիմա ֆավորիտներ չկան։
Մենք հիանալի թիմ ունենք ու կպայքարենք Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Այնպես չէ, որ «Ոսկե գնդակի» մասին մտածելու պատճառով չեմ կարողանում քնել՝ չնայած այն ստանալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։
Ցանկանում եմ օգնել թիմին։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակն» ու ես բացառություն չեմ»,- ֆրանսիացու խոսքն է հաղորդում Marca-ն։