Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ինտերի» դեմ խաղի նախապատրաստության շրջանակում «Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել:
Ընդհանուր խմբում են աշխատել վնասվածքից նոր ապաքինված Ալվարո Օդրիոսոլան, Մարտին Էդեգորն ու Մարիանոն:
Անհատական ծրագրով են մարզվել Նաչոն ու Դանի Կարվախալը:
«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am