Լուրեր

Անչելոտին՝ Սեբալյոսի մասին. «Գուցե նա իրավացի էր»
08.01.2022
3171 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Վալենսիայի» դեմ հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Դանի Սեբալյոսի թեմային:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը երկար ժամանակ վնասվածքից ապաքինվելուց հետո՝ «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղին, միայն 5 րոպե խաղաժամանակ ստացավ: Տեսախցիկները ֆիքսել էին՝ ինչպես է Սեբալյոսը հայտնում իր դժգոհությունը:

«Այդպես է լինում, երբ ֆուտբոլիստը վերադառնում է ու ցանկանում է խաղալ: Ես նրան բացատրեցի, որ ցանկանում էի խաղաժամանակ տրամադրել: Ես չէի կարծում, թե դա ճիշտ խաղն էր, ճիշտ խաղադաշտն էր, որտեղ կարելի է ելույթ ունենալ վնասվածքից հետո, սակայն նա դեռ ուզում էր խաղալ: 

Ես մի փոքր երկար սպասեցի: Մնաց 5 րոպե: Ես նրան ասացի, որ գուցե իրավացի է, կարող է փոքր-ինչ զայրանալ, բայց կա այն, ինչ կա: Ես հավատում եմ նրան»,- «Ռեալի» պաշտոնական կայքը մեջբերում է «Պապա Կառլոյի» խոսքը:

Fenomeno, Realmadrid.am