«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է «Ռեալ» հավանական տեղափոխության վերաբերյալ լուրերը։
«Եվրոպա տեղափոխության մասին խոսակցություններն ինձ չեն անհանգստացնում։ Մտա ինստագրամ, տեսնեմ՝ «Ռեալը», իբր, հետաքրքրված է։ Դրա մասին միայն ԶԼՄ-ներն են խոսում»,- ասել է Զախարյանը։
Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել էին, որ «Ռեալը» ծրագրում է 2022 թվականի ամռանը 20 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները։