Էդեն Ազարը կարող է լքել «Ռեալը»՝ հաղորդում է COPE-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը պատրաստ է հաջորդ տարի բելգիացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ լսել։ Ազարը չի ծրագրում հունվարին հեռանալ։
Ապագայի վերաբերյալ որոշում նա կկայացնի ամռանը։ Հավանական տրանսֆերի խոչընդոտ կարող է հանդիսանալ բելգիացու բարձր աշխատավարձը։
Այս մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» անցկացրած 13 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։