Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է Լա լիգայի 35–րդ տուրում կայանալիք մայիսյան «էլ Կլասիկոն» Իսպանիայի սահմաններից դուրս անցկացնելու տարբերակը, հաղորդում է Daily Mail–ը։
Կատալոնական ակումբում կարծում են, որ «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը ավարտին չի մոտենա նախքան այդ, դրա համար էլ պետք է այլ տարբերակ փնտրել։ Դիտարկվում է Անգլիայի «Ուեմբլի» մարզադաշտի տարբերակը։
Լա լիգայի ղեկավարությունը և ԻՖՖ–ն աջակցում են կատալոնացիների այդ որոշմանը։