• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Լիլի» նախագահը չի բացառել, որ Ազարը կարող է վերադառնալ ակումբ

Լուրեր

«Լիլի» նախագահը չի բացառել, որ Ազարը կարող է վերադառնալ ակումբ
17.12.2021
2162 0

«Լիլի» նախագահ Օլիվյե Լետանգը չի բացառել, որ «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է վերադառնալ ֆրանսիական ակումբ։

«Ազարի վերադա՞րձը, չէի ասի, որ դա անհնար է։ Եթե պետք է, ապա ես Իսպանիա բանակցությունների կմեկնեմ։ Էդենն բարձր խաղամակարդակով, անհավանական ֆուտբոլիստ է, բայց հիմա հանդես է գալիս «Ռեալում», ու պայմանագիր ունի»,- ասել է Լետանգը։

Ազարը «Լիլի» կազմում հանդես է եկել 2005-2012 թվականներին։ 2021/22 մրցաշրջանում 30-ամյա բելգիացին «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։