Լուրեր

Զիդանը բարձր է գնահատել Վասկեսի խաղը
31.10.2020
500 0

 «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել Լուկաս Վասկեսի մասին:

«Լավ գիտենք՝ ինչպիսի խաղացող է Վասկեսը: Նա կարող է հանդես գալ ցանկացած դիրքում: «Բորուսիայի» և «Բարսելոնայի» դեմ խաղերում լուրջ խնդիրներ ունեինք աջ եզրում, սակայն Վասկեսը հիանալի լրացրեց այդ բացը: Եվ որ ամենակարևորն է՝ նա դրական էներգիա է տալիս թիմին»,- եզրափակել է  ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 29-ամյա իսպանացին «արքայական» ակումբի համակարգում է 2007 թվականից:

Fanat, Realmadrid.am