Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը մերժել է ակումբի կողմից պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկն ու ցանկանում է ավելի շատ աշխատավարձ ստանալ, քան նախատեսված է ներկայիս պայմանագրով։
Հաղոդվում է, որ «Ռեալը» դժվար իրավիճակում է հայտնվել, քանի որ ֆուտբոլիստը առանցքային նշանակություն ունի թիմի համար։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։