• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտի. «Իսկոն երբեք իմ նկատմամբ անհարգալից չի եղել»

Լուրեր

Անչելոտի. «Իսկոն երբեք իմ նկատմամբ անհարգալից չի եղել»
24.11.2021
3537 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Իսկոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Իսպանացին խաղաժամանակ չի ստանում։

«Չեմ կարծում թե կարիք կա Իսկոյի ու իմ միջև ստեղծված իրավիճակի մասին, ես նրան հարգանքով եմ վերաբերում։ Ես նրան ասացի մի փոքր էլ նախավարժանք կատարել, ինչին ի պատասխան նա ասաց, որ արդեն կատարել է ու պատրաստ է դուրս գալ խաղադաշտ։

Չեմ փորձում նրան մեղադրել, նա երբեք իմ նկատմամբ անհարգալից չի եղել։ Իսկոն պրոֆեսիոնալ է»,- ասել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ «Գրանադայի» դեմ կայացած խաղում Անչելոտիին հայտնել էին, որ Իսկոն զայրացել է ու հրաժարվել նախավարժանք կատարել, երբ իմացել է՝ վերջինն է մտնելու խաղադաշտ։


Ամենակարդացված